01:38  ,  3 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» անակնկալ ոչ ոքին, «Բորուսիայի» ուղեգիրը փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները E, F, G ու H խմբերում։

Մադրիդի «Ռեալը» Վարշավայում 3:3 հաշվով ոչ ոքի ավարտեց հանդիպումը լեհական «Լեգիայի» (1 միավոր) հետ: 55-րդ վայրկյանին հաշիվը բացեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խփելով Արքայական ակումբի ամենաարագ գոլը Չեմպիոնների լիգայում: Նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Քարիմ Բենզեմային՝ 83 վայրկյան: Ֆրանսիացի այս խաղում կրկնապատկեց հաշիվը: Դրանից հետո մադրիդցիները երեք գոլ բաց թողեցին: Սակայն վերջնամասում Մատեո Կովաչիչը վերականգնեց հավասարությունը:

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 1:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Սպորտինգին» (3 միավոր) եւ 10 միավորով ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Ռեալն» 8 միավորով երկրորդ տեղում է:

E խմբում «Մոնակոն» 3:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (2 միավոր) եւ 8 միավորով խմբի առաջատարն է: 2 միավոր քիչ ունի Լեւեկուզենի «Բայերը», որը նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին» (4 միավոր): 

G խմբում «Կոպենհագենն» ու «Լեսթեր Սիթին» բավարարվեցին 0:0 հաշվով, իսկ «Պորտուն» հաղթեց «Բրյուգեին»՝ 1:0: Խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Լեսթերը», 3 միավոր է հետ «Պորտուն», «Կոպենհագենը» վաստակել է 5 միավոր, «Բրյուգեն» միայն պարտություն է կրել:

H խմբում «Յուվենտուսն» ու «Լիոնը» խաղացին ոչ ոքի՝ 1:1: «Սեւիլիան» 4 գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը եւ 10 միավորով առաջատարն է: «Յուվենտուսն» ունի 8, «Լիոնը»՝ 4 միավոր: «Դինամոն» միավոր չի վաստակել:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

Е խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3:0

Վալեր Ժերմեն, 12, Ռադամել Ֆալկաո, 28, 41

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:1

Կեւին Կամպլ, 65

F խումբ

«Լեգիա» (Լեհաստան) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3:3

Վադիս Օջիջա-Օֆոե, 40, Միրոսլավ Ռադովիչ, 58, Տիբո Մուլին, 83 - Գարեթ Բեյլ, 1, Քարիմ Բենզեմա, 35, Մատեո Կովաչիչ, 85

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0

Ադրիան Ռամոս, 12

G խումբ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 0:0

«Պորտու» (Պորտուգալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1:0

Թոմաս Պինա, 38, ինքնագոլ

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 4:0

Լուսիանո Վիետո, 31, Սերխիո Էսկուդերո, 66, Սթիվեն Նզոնզի, 80, Վիսամ Բեն Եդեր, 87

Հեռացում՝ Պետար Ստոյանովիչ («Դինամո»), 45+1, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1

Գոնսալո Իգուաին, 13, 11մ - Կորենտին Տոլիսո, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում