00:32  ,  3 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Բեյլի սուպերգոլն ու առաջին խաղակեսերի արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ընթանում են չորրորդ տուրի հանդիպումները E, F, G ու H խմբերում։ Ավարտվել են առաջին խաղակեսերը:

Մադրիդի «Ռեալը» Վարշավայում 2:1 հաշվով հաղթում է «Լեգիային»: 55-րդ վայրկյանին հաշիվը բացել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խփելով Արքայական ակումբի ամենաարագ գոլը Չեմպիոնների լիգայում: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային՝ 83 վայրկյան:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, առաջին խաղակես

Е խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3:0

Վալեր Ժերմեն, 12, Ռադամել Ֆալկաո, 28, 41

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0

F խումբ

«Լեգիա» (Լեհաստան) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2

Վադիս Օջիջա-Օֆոե, 40 - Գարեթ Բեյլ, 1, Քարիմ Բենզեմա, 35

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0

Ադրիան Ռամոս, 12

G խումբ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 0:0

«Պորտու» (Պորտուգալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1:0

Թոմաս Պինա, 38, ինքնագոլ

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1:0

Լուսիանո Վիետո, 31

Հեռացում՝ Պետար Ստոյանովիչ («Դինամո»), 45+1, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:0

Գոնսալո Իգուաին, 13, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում