19:49  ,  2 նոյեմբերի, 2016

Ռոնդա Ռոուզի. Նունյեսի դեմ մենամարտը երկար չի տեւի

Խառը մենամարտերի Բացարձակ մարտական առաջնության (UFC) նախկին չեմպիոն, ամերկացի Ռոնդա Ռոուզին հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 207 մրցաշարը իր կարիերայում կլինի վերջիններից մեկը, հաղորդում է NBC-ն:

«Նունյեսի հետ մենամարտը կլինի վերջիններից մեկը իմ կարիերայում: Ավելի լավ է այն բաց չթողնեք: Մենամարտը երկար չի տեւի»,- ասել է Ռոուզին:

Հիշեցնենք, որ թեթեւագույն քաշային կարգում տիտղոսը Ռոնդա Ռոուզիից խլել է Հոլի Հոլմը՝ 2015թ. նոյեմբերի 15-ին նոկաուտի ենթարկելով նրան:

2015թ. ապրիլի 24-ին Ռոուզին ժամանել էր Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում