15:58  ,  2 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Ստամբուլ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 3-ին կկայանա թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղը: Անգլիական ակումբի կազմում Թուրքիա են մեկնել 21 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ է հայտավորվել Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում