10:54  ,  2 նոյեմբերի, 2016

«Բեշիկթաշի» եւ «Նապոլիի» ֆանատները բախվել են Ստամբուլի մետրոյում

Իտալական «Նապոլիի» եւ թուրքական «Բեշիկթաշի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղից առաջ Ստամբուլի մետրոյում զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆանատների միջեւ: Բախման ժամանակ երկրպագուներն օգտագործել են նաեւ մահակներ եւ տարբեր առարկաներ:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշի» եւ«Նապոլիի» միջեւ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում