01:44  ,  2 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, աչքի ընկնելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ նոյեմբերի 11-ին կայացած խաղում, դարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, գրում է Marca-ն:

Դա Արգենտինայի հավաքականի ավագի 54-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այդ ցուցանիշով Մեսին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը դարձել էր 53 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում Մեսին 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, իսկ «Բարսելոնան» պարտվեց 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում