23:36  ,  1 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշը» չպահպանեց առավելությունը «Նապոլիի» դեմ խաղում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում թուրքական «Բեշիկթաշն» ու իտալական «Նապոլին» չպարզեցին հաղթողին: Ստամբուլում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 2 գոլերն էլ գրանցվեցին վերջնամասում:

«Նապոլին» 7 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Բեշիկթաշն» ունի 6 միավոր:

4 միավոր ունեցող Լիսաբոնի «Բենֆիկան» ու 1 միավոր հավաքած Կիեւի «Դինամոն» կհանդիպեն խմբի մյուս խաղում:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին չի հայտավորել Չեմպիոնների լիգային:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

B խումբ 

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:1

Ռիկարդո Կուարեժմա, 79 (11մ) – Մարեկ Համշիկ, 82

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 23:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում