23:03  ,  1 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա». Ստադիոնը տարհանվել է հրդեհի ազդանշանի պատճառով

Կատալոնական «Բարսելոնայի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղից առաջ ոչ մեծ թվով երկրպագուներ եւ աշխատակազմը տարհանվել են «Էտիհադ» ստադիոնից: Տարհանմամ պատճառը եղել է հրդեհի ազդանշանը: Դրանից 10 րոպե անց բոլորը վերադարձել են իրենց տեղերը, գրում է Mirror-ը:

«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմերն արդեն հայտնի են: Մանչեսթերում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում