13:51  ,  1 նոյեմբերի, 2016

Սանյան ու Սաբալետան չեն օգնի «Մանչեսթեր Սիթիին» «Բարսելոնայի» դեմ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ աջ պաշտպաններ Բակարի Սանյան ու Պաբլո Սաբալետան վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել անգլիական թիմին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում:

«Մեզ անհրաժեշտ է որոշում ընդունել աջ պաշտպանի վերաբերյալ: Թեկնածուներից մեկը միայն մեկ անգամ է խաղացել այդ դիրքում, իսկ մյուսը 19-ամյա պատանի է: «Բարսելոնան» ունի շատ ուժեղ խաղացողներ եւ պետք է ճիշտ հետեւություններ անենք առաջին խաղից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Առաջին խաղում «Բարսելոնան» տանը հաղթել է 4:0 հաշվով: Պատասխան հանդիպումը նոյեմբերի 1-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում