23:12  ,  31 հոկտեմբերի, 2016

Գվարդիոլա. «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի համար պետք է ցուցադրենք կատարյալ ֆուտբոլ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումից սպասելիքների մասին: «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Բարսելոնային», որին նախորդ տուրում պարտվել է 0:4 հաշվով:

«Գիտենք, որ «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի հասնելու համար պետք է ցուցադրենք գործնականում կատարյալ ֆուտբոլ: Կփորձենք հասնել դրան: Եթե չհաջողվի, ապա կշնորհավորենք մրցակցին եւ կտրամադրվենք Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:

Նախորդ խաղում մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը Բարսելոնայում, բայց կատալոնական թիմի եզրային խաղացողները գործնականում անկասելի են: Մենք նույնպես ունենք ուժեղ կատարողներ»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում