21:42  ,  31 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնան» ընտրել է Lowry հյուրանոցը, որտեղ բնակվում են Մոուրինյոն ու Մխիթարյանը

«Բարսելոնան» ժամանել է Մանչեսթեր, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Կատալոնական թիմն ընտրել է Lowry հյուրանոցը, որտեղ Մանչեսթեր տեղափոխվելուց հետո բնակվում են «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը եւ Պոլ Պոգբան, հաղորդում է Mirror-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում