09:50  ,  31 հոկտեմբերի, 2016

«Մերսեդեսն» անկասելի էր Մեքսիկայի Մեծ մրցանակում

Ֆորմուլա-1-ի Մեքսիկայի Մեծ մրցանակում հաղթել են «Մերսեդեսի» ներկայացուցիչները:

Լավագույն ժամանակը ցուցադրել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իսկ նրա գերմանացի թիմակից Նիկո Ռոսբերգը երկրորդն էր: Լավագույն եռյակը եզրափակել էր «Ֆերարիի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, որը խախտում կատարելու համար զրկվել է երրորդ տեղից: Դրանից օգտվել է Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»: 

Հեմիլթոնն առաջին անգամ հաղթեց Մեքսիկայի Մեծ մրցանակում եւ 8-րդ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում: Ընդհանուր հաշվարկում նա դեռ 19 միավոր հետ է առաջատար Նիկո Ռոսբերգից: 

Ընդհանուր հաշվարկ

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – 349 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 330
3. Դանիել Ռիկիարդոն («Ռեդ Բուլ») - 239
4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») - 192
5. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») - 178

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում