19:27  ,  30 հոկտեմբերի, 2016

Էնդի Մարեյի եւ Դոմինիկա Ցիբուլկովայի տիտղոսները

Բրիտանացի Էնդի Մարեյը երրորդ մրցաշարն անընդմեջ ավարտում է հաղթողի տիտղոսով: Պեկինում եւ Շանհայում տարած հաղթանակներից հետո Մարեյը հավասարը չունեցավ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացված ATP շարքի մրցաշարում: Եզրափակիչում Մարեյը 1 ժամ 50 րոպեում առավելության հասավ ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ՝ 6:3, 7:6 (8:6):

Փարիզում կայանալիք հաջորդ մրցաշարում տիտղոսը նվաճելու դեպքում Մարեյը հնարավորություն կունենա ապահովել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը, եթե սերբ Նովակ Ջոկովիչը Փարիզում չհասնի եզրափակիչ:

WTA տարվա ամփոփիչ առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան: Կանանց ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում Ցիբուլկովան երկու սեթում պարտության է մատնել գերմանացի Անժելիկ Կերբերին՝ 6:3, 6:4: Պայքարը տեւել է 1 ժամ 16 րոպե: Ցիբուլկովան տարին կավարտի աշխարհի 5-րդ ռակետի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս