00:42  ,  29 հոկտեմբերի, 2016

«Նյու Ջերսի Դեւիլսը» մեկ օրվա պայմանագիր է կնքել քաղցկեղով հիվանդ 9-ամյա տղայի հետ

Տափօղակով հոկեյի «Նյու Ջերսի Դեւիլս» ակումբը մեկ օրվա պայմանագիր է կնքել 9-ամյա Սանտինո Անաստասիայի հետ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Սանտինոն ակումբի երկրպագու է եւ բուժվում է սուր լեյկոզից: Ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո տղան թիմի հանդերձարանում զրուցել է հոկեյիստների հետ: Նա կմասնակցի նաեւ «Չիկագո Բլեքհոուքս» թիմի դեմ խաղից առաջ նախավարժանքին եւ կկատարի տափօղակի խորհրդանշական նետումը հանդիպման մեկնարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում