17:37  ,  28 հոկտեմբերի, 2016

Կարեն Խաչանովը չհաղթահարեց Իվո Կարլովիչի արգելքը

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի Erste Bank Open մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել խորվաթ Իվո Կարլովիչի արգելքը: 20-ամյա թենիսիստը պարտություն կրեց երեք սեթում՝ 7:6, 6:7, 3:6:

Նախորդ շրջանում Կարեն Խաչանովը 6:2, 7:5 հաշվով հաղթել էր վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուց:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել թենիսի ATPշարքի մրցաշարերում՝ հաղթելով Չենդու քաղաքում անցկացված մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում