19:30  ,  28 հոկտեմբերի, 2016

Մեսիի բոլոր հեթ-տրիկները Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում 3 գնդակ ուղարկելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, 7-րդ հեթ-տրիկը հեղինակեց մրցաշարում։ Դա ռեկորդային ցուցանիշ է Չեմպիոնների լիգայում։ Տեսանյութում ներկայացված են Մեսիի բոլոր հեթ-տրիկները Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով։ Մեսին դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս