16:12  ,  27 հոկտեմբերի, 2016

«Յուվենտուսն» ու «Միլանը» կփորձեն ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենտուսն» ու «Միլանը» կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի  Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի տվյալներով, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղուց է ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան թիմի նոր առաջատարի դերում տեսնում է հայ խաղացողին:

Սեպտեմբերի 10-ից խաղադաշտ դուրս չեկած Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի ապաքինումից եւ լիարժեք մարզավիճակ ձեռք բերելուց հետո էլ չի հայտնվում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում