00:53  ,  27 հոկտեմբերի, 2016

Մանչեսթերյան դերբիում հաղթեց «Յունայթեդը»

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: «Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցած հանդիպման միակ գնդակը 54-րդ րոպեին խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Պայքարը շարունակում են նաեւ «Սաութհեմփթոնն» ու «Վեստ Հեմը»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0

Խուան Մատա, 54

«Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»՝ 1:0

Սոֆիան Բուֆալ, 66

«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 2:1

Շեյկու Կույատե, 11, Էդմիլսոն Ֆերնանդեշ, 48 - Գարի Կեյհիլ, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում