21:54  ,  26 հոկտեմբերի, 2016

ՄՕԿ-ը Պեկինի Օլիմպիական խաղերի 6 մասնակիցների զրկել է մեդալներից

Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի վեց մասնակիցների զրկել է մեդալներից:

Այդ մարզիկներն են ռուսաստանցի Եկատերինա Վոլկովան (բրոնզե մեդալ, 3000 մետր խ/վ), Ուզբեկստանը ներկայացրած Սոսլան Տիգիեւը (արծաթե մեդալ, ազատ ոճի ըմբշամարտ), ուկրաինացի Օլգա Կորոբկան (ծանրամարտ, արծաթե մեդալ), բելառուսներ Անաստասիա Նովիկովան (ծանրամարտ, բրոնզե մեդալ) եւ Անդրեյ Ռիբակովը (ծանրամարտ, արծաթե մեդալ), ղազախ Թայմուրազ Տիգիեւը (ծանրամարտ, արծաթե մեդալ): 

ՄՕԿ-ն այժմ օգտագործում է դոպինգի ստուգման սարքավորումներ եւ քիմիական նյութեր, որոնք 2008-ին չեն կիրառվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում