12:45  ,  26 հոկտեմբերի, 2016

«Ռեալը» ցանկանում է UFC-ի շոու անցկացնել «Սանտայգո Բերնաբեուում»

Մադրիդի «Ռեալը» հետաքրրված է տնային ստադիոն «Սանտայգո Բերնաբեուում» UFC-ի շոու անցկացնելու տարբերակով, հաղորդում է NewsTalk-ը:

Արքայական ակումբը պատրաստ է խառը մենամարտերի անցկացումը կազմակերպել մայիս եւ հունիս ամիսներին: «Ռեալի» գլխավոր նախապայմանն այն է, որ երեկոյի գլխավոր մարտին մասնակցի UFC-ի կիսաթեթեւ քաշային կարգի չեմպիոն, իռալնդացի Քոնոր Մաքգրեգորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում