00:47  ,  24 հոկտեմբերի, 2016

ՊՍԺ-ն չհաղթեց «Մարսելին», «Նիցայի» հերթական հաղթանակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Նիցան» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մեցի» նկատմամբ, իսկ գործող չեմպիոն ՊՍԺ-ն 0:0 հաշվով ավարտեց «Մարսելի» դեմ տնային խաղը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չէր հայտավորվել մարսելցիների կազմում, իսկ «Նիցայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Ալեսան Պլեան:

«Նիցան» միավորների քանակը հասցրեց 26-ի, իսկ ՊՍԺ-ն 20 միավորով երրորդն է: Երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» ունի 22 միավոր:

«Մարսելն» առաջին խաղն անցկացրեց ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիայի գլխավորությամբ եւ 13 միավորով 11-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մեց» - «Նիցա»՝ 2:4

Ջորջս Մանդջեկ, 25, Հաբիբ Դիալո, 69 – Ալեսան Պլեա, 12, 38 (11մ), 84, Ուիլան Ցիպրեն, 90

ՊՍԺ - «Մարսել»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով