12:55  ,  7 հուլիսի, 2012

«Յու Քոմ Գավաթ». Արթուր դե Գրիիֆը` գավաթակիր

Բելգիացի Արթուր դե Գրիիֆի հաղթանակով ավարտվեց թենիսի «Յու Քոմ Գավաթ» միջազգային մրցաշարը: Երեւանի «Օրանժ Թենիս» ակումբում կայացած եզրափակիչ խաղում Դե Գրիիֆը հանդիպեց ռուսաստանցի Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ: Բելգիացի մարզիկը հաղթեց 6:0, 6:1 հաշվով:

«Յու Քոմ Գավաթի» մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար էր:

Մրցաշարին անմիջապես կհաջորդի է եւս մեկ տղամարդկանց պրոֆեսիոնալ մրցաշար՝ «Ամերիա Գավաթը», նույն մրցանակային հիմնադրամով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում