13:46  ,  7 հուլիսի, 2012

«Բեշիքթաշը» հինգ տարի զրկված կլինի եվրագավաթային հանդիպումներից

Թուրքական «Բեշիքթաշը» հինգ տարի զրկված կլինի եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հաստատել է ՈւԵՖԱ-ի որոշումը:

Մայիսին «Բեշիքթաշը» զրկվել էր Չեմպիոնների լիգային եւ Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից հարկեր եւ աշխատավարձ չվճարելու պատճառով:

Ակումբը նաեւ տուգանվել է 100 հազար եվրո:

Եվս 100 հազար եվրո թիմը ստիպված կլինի վճարել, եթե առաջիկա հինգ տարում կրկնվի նման պրակտիկան, հաղորդում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով