14:07  ,  21 հոկտեմբերի, 2016

Միհրան Հարությունյանը հրապարակել է բարդ վիրահատության տեսանյութը եւ շնորհակալություն հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատմել է, որ Գերմանիայում անցկացված վիրահատությունը բարդ է եղել, բայց հաջող է անցել:

«Վիրահատությունը հեշտ չէր, բայց հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին եւ նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին՝ Ֆրանկֆուտում ցուցաբերած ուշադրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում եւ աջակցում էին սոցցանցերում: Գնահատում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա ըմբիշը՝ տեղադրելով վիրահատության տեսանյութը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում