20:40  ,  19 հոկտեմբերի, 2016

20 տարի անց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ունի նոր նախագահ

Ճապոնացի Մորինարի Վատանաբեն ընտրվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ, հայտնում է ֆեդերացիայի կայքը:

Նախագահական ընտրություններն անցկացվել են Տոկիոյում: Նախագահի պաշտոնին հավակնում էր նաեւ Մարմնամարզության եվրոպական միության ղեկավար Ժորժ Գելզեկը, որը հավաքել է 19 ձայն: Մորինարի Վատանաբեն ստացել է 100 ձայն:

1996 թվականից Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ղեկավարում էր իտալացի Բրունո Գրանդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում