16:12  ,  19 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաց մարզմանը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բաց մարզում է անցկացրել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղից առաջ: Մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում չի խաղում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով