09:10  ,  19 հոկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւը գոլ բաց թողեց 40-րդ խաղում անընդմեջ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, թարմացրեց իր բացառիկ հակառեկորդը:

Ռուսաստանի հավաքականի 30-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողեց 40-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է մոտ 10 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: ԲԿՄԱ-ն հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 87-րդ րոպեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում