00:39  ,  19 հոկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» 5 գոլերն ու օրվա արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 18-ին անցկացվեցին E, F, G ու H խմբերի երրորդ տուրի հանդիպումները:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» տանը 5:1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային»: F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ:

Е խմբում ռուսական ԲԿՄԱ-ն Մոսկվայում 1:1 հաշվով ավարտեց «Մոնակոյի» դեմ խաղը, իսկ Լեւերկուզենի «Բայերն» ու Լոնդոնի «Տոտենհեմը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին Գերմանիայում: ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողեց 40-րդ խաղում անընդմեջ:

G խմբում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» տանը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց դանիական «Կոպենհագենից», իսկ պորտուգալական «Պորտուն» Բելգիայում կամային հաղթանակ տարավ «Բրյուգեի» նկատմամբ՝ 2:1:

H խմբում իսպանական «Սեւիլիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Զագրեբի «Դինամոյին», իսկ Թուրինի «Յուվենտուսը» Ֆրանսիայում հաղթեց «Լիոնին»՝ 1:0: Լիոնցիներն առաջին խաղակեսում վրիպեցին 11 մետրանոցից, իսկ Իտալիայի չեմպիոնը կարմիր քարտ ստանալուց հետո հաղթական գոլը խփեց վերջնամասում:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

F խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 5:1

Գարեթ Բեյլ, 16, Տոմաշ Յոդլովեց, 20 (ինքնագոլ), Մարկո Ասենսիո, 37, Լուկաս Վասկես, 68, Ալվարո Մորատա, 85 – Միրոսլավ Ռադովիչ, 22 (11մ.)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1:2

Բրունո Սեզար, 67 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 9, Յուլիան Վայգլ, 43

Е խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:0

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1

Լասինա Տրաորե, 34 – Բերնարդո Սիլվա, 87

G խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:2

Յելե Վոսեն, 12 – Միգել Լայուն, 68, Անդրե Սիլվա, 90+3 (11մ) 

«Լեսթեր» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0

Ռիհադ Մահրեզ, 40

H խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:1

Սամիր Նասրի, 37

«Լիոն» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:1

Խուան Կուադրադո, 76

Հեռացում՝ Մարիո Լեմինա, 54 («Յուվենտուս»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ալեքսանդր Լակազեթ, 35 («Լիոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում