13:40  ,  17 հոկտեմբերի, 2016

Բելառուսի Բարձրագույն լիգա. «Արարատը» նահանջել է չորրորդ տեղ

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության 6-րդ տուրում «Արարատը» մրցել է «Էներգիայի» հետ: Առաջին խաղում «Արարատը» հաղթել է 7:3 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում պարտություն է կրել՝ 3:5:

12 հանդիպումից հետո «Արարատը» 25 միավորով չորրորդ տեղում է եւ մեկական միավոր զիջում է 3 առաջատարներին:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում