10:44  ,  17 հոկտեմբերի, 2016

Մաուրո Գեւգեոզյանի գեղեցիկ գոլը

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 16-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Յունիորի» դարպասը:

«Աթլետիկո Բուկարամանգայի» կազմում հաշիվը 19-րդ րոպեին բացել է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը գլխի հարվածով դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: 30-ամյա Գեւգեոզյանը մեկնարկային կազմում խաղացել է 75 րոպե:

«Աթլետիկո Բուկարամանգան» ունի 27 միավոր եւ բաժանում է 4-5րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում