09:43  ,  17 հոկտեմբերի, 2016

Փոխհրաձգությունում զոհվել է աշխարհի եռակի չեմպիոն Թայսոն Գեյի 15-ամյա դուստրը

ԱՄՆ-ի Լեքսինգթոն քաղաքի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունում զոհվել է արագավազքի աշխարհի եռակի չեմպիոն Թայսոն Գեյի 15-ամյա դուստրը: Անծանոթ մարդկանց հրաձգության հետեւանքով Տրինիտի Գեյը ստացել է պարանոցի հրազենային վիրավորում պատահական գնդակից, հաղորդում է nbcsports-ը:

ԱՄՆ-ի աթլետիկայի ֆեդերացիան, համաշխարհային ճանաչում ունեցող շատ մարզիկներ սոցիալական ցանցերում ցավակցել են Գեյին:

34-ամյա Գեյի անձնական ռեկորդը 100 մետր վազքում 9,69 վայրկյան է եւ երկրորդն է պատմության մեջ Ուսեյն Բոլթի համաշխարհային ռեկորդից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում