Հայաստանի հավաքականի 4 ըմբիշներ հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իրանի ակումբային առաջնության երկրորդ փուլում, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ռոման Ամոյանը (59 կգ) եւ Վարշամ Բորանյանը (71 կգ) կներկայացնեն «Սինեն Սանթի» ակումբը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) հանդես կգան «Մի Մերազինայի» կազմում:
Հոկտեմբերի 20-22-ն անցկացվելիք մրցաշարի 10 թիմերից երկուսը կնվաճեն Բուդապեշտում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում