15:47  ,  11 հոկտեմբերի, 2016

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար կպայքարի երեք քաղաք

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հրաժարվել է 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար պայքարից, հաղորդում է ESPN-ը: Հռոմի քաղաքապետարանն ավելի վաղ էր հայտարարել, որ քաղաքը հրաժարվում է Խաղերի համար պայքարելուց, բայց պաշտոնական հաստատումը հրապարակվում է հիմա:

2024թ. Խաղերի անցկացման հավակնորդներն են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը եւ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքը: Օլիմպիական մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա հաջորդ տարի: Ֆավորիտը Լոս Անջելեսն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում