19:54  ,  7 հոկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ռումինացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման նախախաղային մարզումն անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ լրագրողները:

Մարզմանն առանց սահմանափակման մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ բոլոր խաղացողները պատրաստ են հանդիպմանը:

Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում