14:33  +04,  7 հոկտեմբերի, 2016

Տիտո Ռամալյո. Արժեր այս ամենի մասը կազմել

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն ֆեյսբուքյան գրառման միջոցով հրաժեշտ է տվել հայկական ակումբին:  

«Այսօր, երբ ակումբի հետ ստորգարեցինք բոլոր համապատասխան փաստաթղթերը, կարող եմ պաշտոնապես հայտնել, որ դադարում եմ լինել «Բանանցի» գլխավոր մարզիչը: Ինձ հետ աշխատող մարզչական շտաբը նույնպես դադարեցնում է իր գործունեությունն ակումբում: 
Մոտավորապես մեկ տարի առաջ էր, երբ հրավիրվեցի միանալու սպորտային առումով հետաքրքիր, գայթակղիչ եւ համարձակ մի նախագծի: Այսօր կարող եմ վստահեցնել, որ արժեր այդ ամենի մասը կազմել: 

Պետք է շնորհակալություն հայտնեմ շատ մարդկանց, որոնց շնորհիվ այս փորձը դրական հետք է թողել իմ կյանքում: Իհարկե, դժվար է բոլորին մեկ առ մեկ նշել, սակայն կցանկանայի առանձնացնել մի քանիսին՝ ակումբի բաժնետերեր Ջեւան Չելոյանցին եւ Օլեգ Մկրտչյանին, ինչպես նաեւ Խուանխո Վիլային, Վալերի Կարպինին, Ռոման Ասխաբաձեին եւ Հրաչ Աղաբեկյանին: Բնականաբար, չեմ մոռանում նաեւ Բանանցի ամբողջ «ընտանիքին», որը մեր հանդեպ միշտ անչափ ուշադիր էր: Հատուկ ջերմությամբ ցանկանում եմ առանձնացնել ակումբի մարզաբազայի ամբողջ աշխատակազմին, ովքեր օգնում էին մեզ բոլոր հարցերում, ինչի շնորհիվ մեր կյանքը բավականին հեշտացավ: Շնորհակալություն իմ ֆուտբոլիստներին, հայկական ֆուտբոլին եւ դրա մասը կազմող հյուրընկալ ու բարեհամբույր մարդկանց:

Եվ վերջում շնորհակալություն եմ հայտնում ինձ ընկերակցող իսպանական մարզչական շտաբի անդամներին՝ Նանդոյին, Լոիսին, Մայկլին, Լուիսին, Պաբլոյին, Կարլոսին եւ Չիմոյին, որոնք իմ կողքին էին եւ աշխատում էին հանուն առաջընթացի: Այժմ ես ցանկանում եմ միայն հաջողություններ մաղթել «Բանանցին» եւ դրա մասը կազմող բոլոր մարդկանց: Ինձ համար մեծ հաճույք էր լինել այս ակումբի անդամը:

Եվ, իհարկե, երբ կյանքում մի փուլն ավարտվում է, սկսվում է մեկ ուրիշը...»,- գրել է իսպանացի մասնագետը, փոխանցում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տիտո Ռամալյոն «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատեց 2015 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ