11:12  +04,  5 հոկտեմբերի, 2016

Աշխարհի առաջնության լավագույն գոլերը

Կոլումբիայում կայացած ֆուտզալի աշխարհի առաջնությունը հարուստ էր գեղեցիկ գոլերով: Տեսանյութում ներկայացված են այդ գոլերից տասը: Առաջին տեղում է Իսպանիայի հավաքականի խաղացող Այկարդոյի շքեղ գոլն Իրանի թիմի դեմ խաղում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի 2015թ. գավաթակիր Արգենտինայի հավաքականը 5:4 հաշվով հաղթել էր Ռուսաստանին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:

Աշխարհի առաջնություններում Արգենտինայի հավաքականի լավագույն արդյունքը եղել էր 2012-ին, երբ նրանք հասել էին մինչեւ քառորդ եզրափակիչ: Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Բրազիլիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում սենսացիոն պարտություն էր կրել Իրանի թիմից: Աշխարհի փոխչեմպիոն Իսպանիային էլ քառորդ եզրափակիչից դուրս էին թողել ռուսները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս