19:11  ,  4 հոկտեմբերի, 2016

Իրանի դեսպանի խնդրանքները՝ սպորտի նախարարին

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ դիմել է խնդրանքով. օգնել ունենալու ֆիզկուլտուրայի կին մարզիչ՝ դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցի աշակերտուհիներին դասավանդելու համար: 2-օրյա ժամկետում նախարարությունը կապահովի համապատասխան որակավորում ունեցող մարզիչի աշխատանքը դպրոցում:

Հայաստանում Իրանի քաղաքացիների համար իրենց ազգային եւ կրոնական ավանդույթներին համապատասխան (կանանց եւ տղամարդկանց համար առանձնացված տարածքներով) մարզական ակումբ ունենալու վերաբերյալ խնդրանքին՝ նախարարը տեղեկացրել է, որ հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է բանակցել նմանատիպ հնարավորություններ ունեցող մարզակառուցների սեփականատերերի հետ, հաղորդում է msy-ը:

Նախարարը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում նախարարությունն ակնկալում է սերտացնել համագործակցությունը Իրանի համապատասխան օղակների հետ՝ մարզիչների փոխանակում, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային հարթակներում միասնական սկզբունքների կիրառում, գիտատեխնիկական ներուժի օգտագործում, հակադոպինգային ծրագրեր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում