17:05  ,  2 հոկտեմբերի, 2016

Մալայզիայի Մեծ մրցանակ. Հեմիլթոնի եւ Ֆետելի անհաջողություններն ու Ռիկյարդոյի հաղթանակը (ֆոտոշարք)

Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակն անցավ «Ռեդ Բուլի» ներկայացուցիչների գերիշխանությամբ: Ավստրալացի Դանիել Ռիկյարդոն գրավեց առաջին տեղը, իսկ նրա թիմակից Մաքս Ֆերստապենը երկրորդն էր: Լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը:

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պայքարը չշարունակեց 41-րդ շրջանից հետո: Նրա բոլիդի շարժիչն այրվեց: Հեմիլթոնը  հաղթել էր Մալայզիայի Մեծ մրցանակի որակավորման վերջին փուլում:

«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելն էլ առաջին շրջանում բախվեց Նիկո Ռոսբերգի հետ եւ չկարողացավ շարունակել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում