12:06  ,  2 հոկտեմբերի, 2016

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը հեռացավ «Ցյուրիխից»

Հայաստանի երիտասարդական հավաքական կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխից»: 21-ամյա ֆուտբոլիստին մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Լե Մոնտ» ակումբը, որը հանդես է գալիս Շվեյցարիայի առաջին դիվիզիոնում, փոխանցում է ակումբի կայքը:

Արտյոմ Սիմոնյանի աշխատավարձը կշարունակի վճարել «Ցյուրիխը», որն անվճար է բաժանվել նրանից:

«Լե Մոնտի» նախագահ Սերժ Դյուպերեն խոսել է հայ կիսապաշտպանի տեղափոխության մասին:

«Սիմոնյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեզ շատ կօգնի այս մրցաշրջանում: «Ցյուրիխում» դեռ չեն վստահում նրան, սակայն մեծ հույսեր են կապում ապագայում: Շնորհակալ ենք «Ցյուրիխի» նախագահին, որն անվճար մեզ տրամադրեց Սիմոնյանի պես ֆուտբոլիստի»,- Դյուպերեի խոսքը փոխանցում «Լե Մոնտի» կայքը:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանը 2015-ին ռուսական «Զենիթից» էր տեղափոխվել «Ցյուրիխ»: Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի 10-րդ տուրից հետո «Լե Մոնտը» 11 միավորով 6-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում է 10 թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով