Կանադայում անցկացված տափօղակով հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց տանտերերի հաղթանակով:
Տորոնտոյում կայացած եզրափակիչում կանադացիները 2:1 հաշվով հաղթեցին մրցաշարի գլխավոր հայտնությունը դարձած Եվրոպայի հավաքականին: Հաշիվն առաջին խաղափուլում եվրոպացիները բացեցին սլովակ պաշտպան Զդենկո Խարայի գոլի շնորհիվ, սակայն երրորդ խաղափուլի ամենավերջում Կանադայի հավաքականը խփեց 2 գոլ եւ տարավ կամային հաղթանակ: Տանտերերից աչքի ընկան հարձակվողներ Պատրիս Բերժեսոնն ու Բրեդ Մարշալը: Ընդ որում՝ հանդիպման ավարտից 3 րոպե առաջ Եվրոպայի թիմը դեռ առաջեւում էր հաշվի մեջ:
Մրցաշարի լավագույն հոկեյիստ ճանաչվեց Կանադայի հավաքականի ավագ Սիդնի Կրոսբին: Ամերիկյան «Պիտսբուրգի» հարձակվողը դարձավ նաեւ լավագույն ռմբարկու՝ հավաքելով 10 միավոր (3+7):
Կանադան պատմության մեջ երրորդ անգամ դարձավ հոկեյի աշխարհի գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում