18:48  ,  29 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին: Քվեարկությանը կարող են մասնակցել կայքի այցելուները:

Ութ ֆուտբոլիստների թվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, «Բայերի» հարձակվող Չիչարիտոն, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթը, թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժման, «Սեւիլիայի» կիսապաշտպան Սամիր Նասրին, «Աթլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում