14:07  ,  29 սեպտեմբերի, 2016

Ֆերդինանտ Կարապետյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը նվաճել է Գրոզնիում անցկացվող Հուսեյն Իսաեւի 13-րդ հուշամրցաշարի հաղթողի տիտղոսը:

73 կգ քաշային Կարապետյանը տարել է 6 հաղթանակ եւ նվաճել ոսկե մեդալ: Մրցաշարի հաղթողը ստանում է 150 հազար ռուբլի պարգեւավճար, արծաթե մեդալակիրը՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 50 հազար:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը 2 հաղթանակ տանելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն է կրել եւ լքել պայքարը:

81 կգ քաշային կարգում Անդրանիկ Չափարյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Դավիթ Սարգսյանը պարտվել է 1/32 եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English