12:33  ,  28 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» հիշեցրել է Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությունը «Զարյայի» դեմ խաղերում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը «Զարյայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ հիշեցրել է Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությունն ուկրաինական ակումբի դեմ խաղերում։

Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես գալու տարիներին Հայաստանի հավաքականի ավագը «Զարյայի» դեմ 3 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը նշում է, որ Մխիթարյանը կարող է բարելավել այդ ցուցանիշը, եթե մասնակցի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 29-ին Մանչեսթերում ու կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը սահմանել էր հենց «Զարյայի» դեմ հանդիպմանը։ Այդ խաղում նա դարձել էր դուբլի հեղինակ եւ առաջնությունում գոլերի քանակը հասցրել էր 25-ի։

Հայ կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Մխիթարյանն արդեն վերականգնվել է եւ պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով