13:10  ,  28 սեպտեմբերի, 2016

Ակինֆեեւը Չեմպիոնների լիգայում գոլ է բաց թողել 39-րդ խաղում անընդմեջ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, թարմացրեց իր հակառեկորդը, գրում է Sports.ru-ն։

30-ամյա ռուսաստանցին առաջին դարպասապահն է, որը գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի 39-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է մոտ 10 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած խաղում ԲԿՄԱ-ն անգլիական ակումբին պարտվել էր նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում