14:33  ,  27 սեպտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Զարյայի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի ուկրաինական «Զարյայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին, հաղորդում է Manchester Evening-ը։

Հայաստանի հավաքականի ավագը լիովին վերականգնվել է ազդրի վնասվածքից եւ պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին ու կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: Եվրոպայի լիգայի առաջին տուրում անգլիական ակումբն առանց Հենրիխ Մխիթարյանի Հոլանդիայում պարտվել էր «Ֆեյենորդին»։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով