20:12  ,  26 սեպտեմբերի, 2016

Բելառուսի Բարձրագույն լիգա. «Արարատը» հաղթեց՝ 5:1

Տափօղակով հոկեյի Բելառուսի Բարձրագույն լիգայի բաց առաջնության հերթական խաղում  «Արարատը» տանն ընդունել է «Վիտեբսկ-2»-ին եւ առավելության է հասել 5:1 հաշվով: «Արարատի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Վլադիսլավ Լոմակինը:  Թիմերի առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 8:5 հաշվով: Հայկական թիմն ընթացիկ առաջնության վեց խաղում տարել է հինգ հաղթանակ:

«Արարատում» հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում