13:01  ,  25 սեպտեմբերի, 2016

Աշխարհի Գավաթ. Կանադան ռուսներին հաղթեց կիսաեզրափակիչում

Տափօղակով հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականը պարտվել է Կանադայի թիմին: Մրցաշարի կազմակերպիչ երկրի թիմն առավելության է հասել 5:3 հաշվով: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Բրեդ Մարշանը: Մեկ նետում եւ երկու գոլային փոխանցում է գրանցել Կանադայի թիմի ավագ Սիդնի Կրոսբին:

Ռուսաստանի կազմում աչքի են ընկել Նիկիտա Կուչերովը, Եվգենի Կուզնեցովը եւ Արտեմի Պանարինը: Դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին կատարել է 42 սեյվ:

Եզրափակիչում Կանադայի մրցակիցը կլինի Եվրոպայի եւ Շվեդիայի հավաքականների դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում