21:36  ,  24 սեպտեմբերի, 2016

«Ալաշկերտն» առաջին անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

«Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում Հայաստանի չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց գավաթակիր «Բանանցին»: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Հետխաղյա 11 մետրանոցներով «Ալաշկերտը» հաղթեց 3:2 հաշվով: «Ալաշկերտի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը 11 մետրանոցների հարվածաշարի ժամանակ հետ մղեց 3 հարված, իսկ ինքը չկարողացավ գրավել Ստեփան Ղազարյանի դարպասը:

«Բանանցը» Հայաստանի սուպերգավաթակիր դարձել է 2014-ին:

Հայաստանի Սուպերգավաթ

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 3:2)

Արթուր Եդիգարյան, 51 – Լաերսիո, 45 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով