20:09  ,  20 սեպտեմբերի, 2016

Ուսեյն Բոլթ. Մեծ պատիվ է հանդիպել Ջանլուիջի Բուֆոնի հետ (ֆոտո)

9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հանդիպել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է անձամբ հանդիպել կենդանի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնի հետ»,- գրել է ջամայկացի արագավազորդը՝ հրապարակելով լուսանկար Ինստագրամում:

2006թ. աշխարհի չեմպիոն Բուֆոնը ճանաչվել է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն դարպասապահ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում