00:18  ,  20 սեպտեմբերի, 2016

«Արարատը» հաղթել է Բելառուսի Մ-18 հավաքականի հոկեյիստներին

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության երկրորդ տուրում «Արարատ» ակումբը մրցել է Բելառուսի մինչեւ 18 տարեկանների հավաքականի հետ: Պատասխան խաղում «Արարատն» առավելության է հասել 4:3 հաշվով:

Թիմերի առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 2:3 հաշվով: 

Բելառուսի առաջնության առաջին տուրում «Արարատը» 2 անգամ հաղթել էր «Բրեստ-2»-ին (8:3, 7:1):  

Առաջնության մասնակցում է 12 թիմ: Անցած մրցաշրջանում «Արարատը» հանդես է եկել Բելառուսի պատանեկան լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում